ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Կոսովոյի Միտրովիցա քաղաքի հյուսիսային հատվածում քաղաքացիական հագուստով հատուկջոկատայինները տեղի բնակիչներին ձերբակալելու գործողություն են իրականացրել, հաղորդում է RT–ն:
Նշվում է, որ նրանք արցունքաբեր գազ են կիրառել՝ այն անկանոն ուղղելով ամբոխի վրա։
Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մեկ սերբ, նրան մեղադրում են Զվեչանում «KFOR խաղաղապահների վրա հարձակում կազմակերպելու» մեջ:
Նրա ձերբակալությունը տեղի բնակիչների վրդովմունքն է առաջացրել, գործը հասել է բախման։
Արդյունքում մի քանի տասնյակ ոստիկաններ նահանջել են Բոշնյաչկա Մախալա բազմազգ շրջան, զրահատեխնիկա է բերվել։
Քաղաքացիները հավաքվում են Հյուսիսային Միտրովիցայի փողոցներում։
Ավելի վաղ Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել տեղի բնակիչների և KFOR-ի զինվորների միջև:
Արդյունքում տուժել է 52 սերբ և ՆԱՏՕ-ի 30 զինվորական։