Խնածախ գյուղում երկհարկանի տուն է այրվել

Հրշեջները մարում են հրդեհը
Հրդեհի հետևանքով այրվել են նաև երկհարկանի տանը կից անասնագոմն ու խորդանոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տունն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11։25-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 17:06-ին: Այրվել է գյուղի 5-րդ փողոցի երկհարկանի տներից մեկը՝ գույքով (մոտ 300 քմ), տանը կից գտնվող անասնագոմը (մոտ 40 քմ) և մասամբ խորդանոցը (մոտ 15 քմ):
Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել