ՀՌՕ–ի ՌԷՊ ստորաբաժանումները Հայաստանի լեռներում կխլացնեն «հակառակորդի» կապի համակարգերը

Հրաձգային դիպուկահարների վաշտի զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում անհատական պատրաստություն կանցնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների մասնագետները դաշտային պայմաններում անցկացվող մարզումների շրջանակում «կխլացնեն» պայմանական հակառակորդի կապի և նավիգացիայի համակարգերը։ Այս մասին հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում ՀՌՕ զինծառայողները կկիրառեն ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, առաջադրանքների կատարման ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի սարքավորումների կիրառմանը բարձրլեռնային պայմաններում` լեռնային կիրճեր, կլիմայական հատուկ պայմաններ» , – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ստորաբաժանումը խնդիրներ կկատարի` ուղղված ռադիոէլեկտրոնային ճառագայթման աղբյուրների ուղղությունների բացահայտմանը և կապի միջոցների խափանումների ստեղծմանը, ինչպես նաև էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունման հիման վրա կհավաքի և կվերլուծի հետախուզական տեղեկություն, ռադիոխափանումների կիրառման և խլացման մեթոդի ճանապարհով կիրականացնի պայմանական հակառակորդի կապի համակարգերի աշխատանքը խաթարելու գործողություններ։
Զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը. վարժանք ՀՌՕ–ում
Նշվում է նաև, ՀՌՕ ռազմակայանի հրաձգային դիպուկահարների վաշտի զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում կբարձրացնեն անհատական պատրաստության մակարդակը։
«Դիպուկահարները թաքուն առաջ կշարժվեն դեպի նշված դիրքեր, որտեղ հատուկ և օժանդակ միջոցների, գիշերային և ցերեկային ժամերի դիտարկման սարքերի կիրառմամբ քողարկման հնարքներ կմշակեն», – հայտնում է մամուլի ծառայությունը։
Մարզումների ընթացքում զինծառայողները ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ թիրախների հետախուզում կիրականացնեն։
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի օդաչուները կբարձրացնեն մարզումների ինտենսիվությունը