ՀՀ իշխանություններն ավելի ուշադիր կհետևեն ռազմավարական ապրանքային պահուստներին

Հացաբուլկեղեն. Արխիվային լուսանկար
Հայաստանի իշխանությունները վերահսկողության լրացուցիչ միջոցներ կսահմանեն ռազմավարական ապրանքային պահուստների համալրման նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում համապատասխան լրացումների նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
Գործող կարգի համաձայն ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ (սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլն) արտադրող կամ ներմուծող ընկերությունները մեծ ծավալներով (կառավարության սահմանած շեմից ավելի) պետք է իրենց մոտ պահեն այդ ապրանքների պաշարները (նաև կառավարության սահմանած ծավալներով)։
Արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունն իրավունք կունենա օգտվել դրանցից։ Այս պաշարները պետք է անընդհատ թարմացվեն ՝ ելնելով պիտանելիության ժամկետից:
Այս պահանջների չկատարման համար տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության։ Առաջին անգամ նախազգուշացում, 30 օր հետո` տուգանք` պահանջվող ապրանքների արժեքի 10% -ի չափով, իսկ 60 օր հետո` դրանց արժեքի 100%–ի չափով:
Այնուամենայնիվ, նշված չէ, թե ինչի հիման վրա պետք է որոշվի ապրանքների արժեքը, ինչն էլ ընկերություններին թողնում է սողանցք` այդ պահանջը չկատարելու համար։ Հիմք է ընդունվելու տվյալ ապրանքի մեկ տարվա միջին արժեքը՝ վիճակագրական կոմիտեի և պետեկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա։
Ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ՆԳ փոխնախարար Դավիթ Ղամբարյանը նշեց, որ տեսչական մարմինները կարող են ոչ միայն ստուգել ընկերությունների հաշվետվությունները այդ ռեզերվների մասին, այլև այցելել դրանց պահեստներ, այդ թվում` տեսչական ստուգումներով: