Երևանում վերաբացվեց ռուսական արվեստի «այցեքարտ» դարձած թանգարանը

Ռուսական արվետսի թանգարան
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին Ռուսաստանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի նվիրած հավաքածուի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի Ռուսական արվեստի թանգարանը վերստին իր դռները բացեց այցելուների առջև: Թանգարանը 3 ամսով փակվել էր վերականգնողական աշխատանքների համար։
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց, որ սա պարզապես «հերթապահ հաստատություն» չէ, որը նվիրված է ռուսական արվեստին, թանգարանում հիանալի հավաքածու է ներկայացված, որը մեծ ուրախություն կպատճառի բոլորին:
Միխայիլ Շվիդկոյ
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին Ռուսաստանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի նվիրած հավաքածուի հիման վրա։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Աբրահամյանի ներդրումը` նշելով, որ նա գերազանց ճաշակի տեր մարդ էր։
«Նա հիանալի ճաշակի տեր մարդ էր, հավաքում էր այն, ինչը 50-60 տարի առաջ այդքան էլ ընդունված չէր հավաքել։ Նա պատկերացնում էր, թե ինչպես է պետք զարգացել ռուսական արվեստը, հատկապես անցյալ դարի սկզբին` դժվարին ժամանակահատվածում, երբ շատ էին կեղծումները: Այստեղ ամեն ինչ իրական է, և դա շատ կարևոր է», - ասաց Շվիդկոյը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի «Համալսարանական կլինիկա» բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն Արմայիս Կամալովը նշեց, որ Աբրահամյանի մասին լսել է իր ուսուցիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Լոպատկինից։ Կամալովը հիշում է, որ Լոպատկինը միշտ հիանում էր Արամ Յակովլևիչով։
«Նիկոլայ Ալեքսեևիչը պատմում էր, որ Աբրահամյանին անվանում էին «իմաստուն Արամ»։ Կոնսիլիումում նա լսում էր, թե ինչ կասեն այս կամ այն բժիշկները, և միայն վերջում էր ինքը խոսում», - ասաց Կամալովը։
Армаис Камалов
Նրա խոսքով` Աբրահամյանի` արվեստի հանդեպ սերն առավել ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ որոշեց Հայաստանին նվիրել ռուսական գեղանկարչության բոլոր կտավները:
«Ես դա նվիրում եմ Հայաստանին, հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդն էլ սիրի ռուսական գեղանկարչությունը, ինչպես ամբողջ կյանքում ես եմ սիրել», - Աբրահամյանի խոսքը փոխանցեց Կամալովը:
1 / 5

Ռուսական արվեստի թանգարան

2 / 5

Թանգարանի հանդիսավոր բացմանը պատվավոր հյուրեր էին ներկա

3 / 5

Ռուսական արվեստի թանգարանում

4 / 5

Միխայիլ Շվիդկոյ

5 / 5

Ռուսական արվեստի թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ կարևորեց կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը:
Քոչարյանը նշեց, որ այդ հարաբերությունները ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև նոր ձևաչափ են ստանում։ Դրա վկայությունն է Երևանում կազմակերպված «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը, որին մասնակցեցին 34 ռուսական համալսարանների և 21 գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ալֆրեդ Քոչարյան
«Մենք շատ ուրախ ենք, որ վերանորոգման աշխատանքներից հետո թանգարանը կրկին կարող է բացել դռները», - ասաց Քոչարյանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ Երևանում Ռուսական արվեստի թանգարանը ռուսական արվեստի այցեքարտն է և երկու երկրների միջև հոգևոր կապի խորհրդանիշը:
Սերգեյ Կոպիրկին
ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Երևանում