Երևանում Mercedes Sprinter–ը բախվել է վերամբարձ կռունկներին. 10 վիրավոր կա

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կա մեկ տասնյակ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հաղորդվում է, որ ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան Գևորգ Չաուշի փողոցում բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող վերամբարձ կռունկի մեջ:
Վթարի հետևանքով 10 մարդու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:
Վթար Արագածոտնում. կան տուժածներ, մեկը 5 ամսական երեխա է
Կայքի տեղեկություններով` Mercedes Sprinter-ը, որը վերածվել է մետաղի ջարդոնի, պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներ են: