ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում 40-ամյա տղամարդը փորձել է պտուտակահանով սպանել 58-ամյա հորեղբորը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Ավան թաղամասի Աճառյան փողոցի տներից մեկի բակում։ Ըստ հաղորդագրության` հունիսի 12-ին` ժամը 18.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հաշվառված տղամարդը գործիքով հարվածներ է հասցրել 58-ամյա հորեղբոր գլխին ու մարմնի տարբեր մասերին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան 40-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով: