Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա

Եգիպտոսը ԵԱՏՄ երկրների համար ավանդաբար դարպաս է դեպի ամբողջ Աֆրիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ–ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջխաղացման փուլում են։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն: Նշվում է, որ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է հուլիսին:
«Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունները առաջխաղացման փուլում են։ Հերթական՝ վեցերորդ բանակցային փուլը նախատեսված է հուլիսին», – ասել է Բորիսենկոն:
Նա նաև նշել է, որ Եգիպտոսում ազատ առևտրի գոտու ի հայտ գալը մեծ առևտրային օգուտների հնարավորություն կստեղծի ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ հենց Եգիպտոսի համար։
Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից
Նա շեշտել է, որ Եգիպտոսը ԵԱՏՄ պետությունների համար ավանդաբար դիտարկվում է որպես դարպաս դեպի ամբողջ Աֆրիկա: