Ասուլիս. «Եվ ուրեմն ո՞վ է ավելի լավ տոլմա պատրաստում»

Արխիվային լուսանկար
Դիլիջանում հունիսի 17-ին կանցկացվի «Միմինո» ֆիլմի մոտիվներով հայ-վրացական մշակութային և խոհարարական առաջին փառատոնը:
Sputnik
Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել երկու ժողովուրդների ներկայացուցիչներին, ներկայացնել ընդհանուր ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները:
Ինչպե՞ս է անցկացվելու փառատոնը, քանի՞ խոհարար Հայաստանից և Վրաստանից կմասնակցեն, ի՞նչ անակնկալներ են սպասվում մասնակիցներին և հյուրերին. հունիսի 14-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն կազմակերպիչները.
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը
«Hotel Management Group»-ի գլխավոր մենեջեր Ալեքսանդր Լիսիչենկոն.
Փառատոնի հատուկ հյուրն է Իսրայելի շեֆ-խոհարարների ասոցիացիայի անդամ, «Taste of Peace» (աշխարհի համը) ասոցիացիայի նախագահ Սարգիս Յաղուբյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։