Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառել է նաև ականանետ. ՊՆ

Հայկական կողմը կորուստներ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոնիսի - Sputnik. Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են վարել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։