Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Երասխ գյուղը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմում տուժածներ չկան, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,-նշել են գերատեսչությունից:
Այսօր ավելի վաղ՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են վարել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: