Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ է վնասվել

Վնասված ավտոմեքենան
Վնասված ավտոմեքենան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ նախարարությունը։
Գերատեսչությունը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են վնասված ավտոմեքենան ու տարածքի պատերը։
Քիչ առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմն այսօր թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։
Երասխը
Երասխում մետալուրգիական գործարանի վրա կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ. մանրամասներ