Զինվորի տան տղաները մրցանակներով են վերադարձել ժամանակակից պարերի առաջնությունից

Զինվորի տան տղաները
Պարի խմբի բոլոր անդամները արժանացել են առաջնության հատուկ մրցանակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Զինվորի տան պարային խումբը մասնակցել է ժամանակակից պարերի առաջնությանը և հատուկ մրցանակի արժանացել։ Տեղեկությունը հրապարակվել է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում։
«Մեր պարի խումբը մասնակցել է «Պարային սպորտի համահայկական միության» և «Չիռ սպորտի և Չեռլիդինգի համահայկական միության» կազմակերպած ժամանակակից պարերի առաջնությանը։ Պարի խմբի բոլոր անդամները և խումբը արժանացան առաջնության հատուկ մրցանակի»,– ասված է հաղորդագրությունում։
Զինվորի տան տղաները
Զինվորի տունն առաջնության հատուկ հյուրն է եղել։
Պաշտպանեցին մեր տունը, հիմա իրենցը կունենան․ Զինվորի տան 8 տղաների համար թաղամաս կկառուցվի