Վրաստանը ՀՀ–ի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարների հետ վարժանքներ կանցկացնի

Հրշեջներ
Վարժանքների նպատակն է լայնածավալ բնական աղետների ժամանակ համապատասխան գերատեսչությունների համակարգումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը լայնածավալ վարժանքներ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարական կազմավորումների մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

«Վարժանքներն անցկացվելու են հունիսի 12-16-ը անտառային հրդեհների թեմայով նախապես մշակված սցենարով»,– գրում է կայքը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է լայնածավալ բնական աղետների ժամանակ համապատասխան գերատեսչությունների համակարգումն ու կապը:
Հայաստանում ռուսական բազայի զինծառայողները կմրցեն թեթև աթլետիկայի փոխանցումավազքում