Ո՞րն էր Գայի պողոտայում տրանսպորտային երթուղի առանձնացնելու պատճառը. պարզաբանում

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդները, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտի մտնողները, կտուգանվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են Գայի պողոտայում երթևեկելի գոտի առանձնացրել միայն հասարակական տրանսպորտի համար: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հասարակական տրանսպորտի վարչության ներկայացուցիչը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ նախաձեռնությունը կհեշտացնի քաղաքացիների տեղաշարժը և խցանումներ այդ գոտում չեն լինի։
Հայտնել էինք, որ հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում։ Առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Քաղաքապետարանից նշել են, որ փոփոխությունները նախաձեռնվել են՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների ծավալը, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը պիկ ժամերին։
«Սա կապահովի հասարակական տրանսպորտի անխափան տեղաշարժը, այն կունենա առավելություններ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ պիկ ժամերին հնարավոր կլինի երթևեկել առանց խցանումների»,- զեկուցեցեին քաղաքապետարանում։
Նշվեց, որ դա կհանգեցնի նաև վթարների թվի նվազմանը։ Շարժման հսկողությունը կիրականացվի տեսախցիկների միջոցով։
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդները, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտի մտնողները, կտուգանվեն։
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ