ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ–ում Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում է կատարել
© Photo : official site of the President of RA
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր անտառային հրդեհների հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ նախագահը նաև կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։
Նշենք, որ Ղազախստանի Աբայի շրջանի «Սեմեյ օրմանի» արգելոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 14 աշխատակից է մահացել։ Հրդեհի մարման աշխատանքներին շուրջ 300 միավոր տեխնիկա է ներգրավված, ինչպես նաև մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։ Երկրի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը հայտարարել է սգո օր։
ՀՀ նախագահը զրույց է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։
© Photo : official site of the President of RA