ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Լիրան շարունակում է արժեզրկվել։ Այժմ Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում է 23,65 լիրա: Այս մասին են վկայում բորսայական տվյալները։
Լիրայի փոխարժեքի անկումն արագացել է երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի մայիսին գնաճը Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, ամսական կտրվածքով կազմել է 0,04 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 39,59 տոկոս։
Ապրիլի արդյունքներով՝ գնաճը կազմել է 43.68%, իսկ մարտի արդյունքներով՝ 50.5%:
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նոր նախարար Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակը կլինի մակրոֆինանսական կայունության հասնելը և գնաճի նվազեցումը: