ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի –Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվային հարթակներում վարքագծի կանոնակարգ է առաջարկել, որի շրջանակում կոչ է անում, այդ թվում, շտապ միջոցներ ձեռնարկել, որ արհեստական բանականության կիրառմամբ բոլոր հավելվածներն անվտանգ լինեն: Տեղեկությունը հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ի թիվս այլ բաների օրենսգիրքը կոչ է անում բոլոր շահագրգիռ խաղացողներին «շտապ և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ արհեստական բանականության կիրառմամբ բոլոր հավելվածները լինեն անվտանգ ու հուսալի», հետևեն էթիկային և չխախտեն մարդու իրավունքները:
Բացի այդ, Գուտերեշի առաջարկի համաձայն, կառավարությունները, տեխնոլոգիական ընկերությունները և այլ շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան ցանկացած նպատակով ապատեղեկատվության և ատելության խոսքի օգտագործումից և աջակցությունից: