ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Ուկրաինա

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին . Արխիվային լուսանկար
Գրոսին հայտնել է, որ կգնահատի իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ արդեն մեկնում է Ուկրաինա: Նա մտադիր է նաև այցելել և գնահատել իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Տեղեկությունըկազմակերպության ղեկավարը հայտնել է Twitter-ում։
«Մեկնում եմ Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և ներկայացնելու աջակցության ծրագիր Կախովկայի ՀԷԿ-ի աղետալի ջրհեղեղի հետ կապված։ Կգնահատեմ իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում և ISAMZ-ի ռոտացիա կանեմ (ՄԱԳԱՏԷ-ի աջակցության առաքելությունը Զապորոժիեում-խմբ.) ուժեղացված խմբի հետ», - ասել է Գրոսին։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին առաջարկել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին աջակցել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հինգ սկզբունքներին՝ թույլ չտալ գրոհները կայանի վրա, չտեղադրել այնտեղ ծանր սպառազինություն և զինվորականներ, որոնք կարող են օգտագործվել հարձակումների համար, չվտանգել կայանի էներգամատակարարումը, ապահովել բոլոր կառույցների և համակարգերի պաշտպանությունը, որոնք ապահովում են կայանի անվտանգ աշխատանքը, չձեռնարկել այդ սկզբունքները խաթարող որևէ գործողություն: