ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 18-րդ դարի Կորսունի Ստվածամոր մենաստանը Կախովյան ՀԷԿ-ի փլուզման հետևանքով ամբողջովին ծածկվել է ջրով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նովայա Կախովկայի քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:
Նրա խոսքով՝ ջրի տակ են անցել երկու պալատ ու մեկ տուն, որոնք գտնվում են քաղաքային օկրուգի տարածքում։
Կորսունի Աստվածամոր վանքը ուղղափառ կանանց մենաստան է: Հիմնադրվել է 1785 թվականին՝ որպես Կորսունի արական հին հավատացյալների։ Եղել է Ռուսաստանի առաջին միահավատական վանքը։ Գտնվում է Ուկրաինայի Խերսոնի մարզի Կորսունկա գյուղում։
Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը կապված է Ղրիմը ջրազրկելու հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի ռեժիմի բարբարոսական գործողություն է անվանել և նշել, որ դա հանգեցրել է լայնածավալ բնապահպանական և հումանիտար աղետի:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։