ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Պատանի շախմատիստ Բենիկ Ագասարովը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Բենիկը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր»,– նշված է ֆեեդերացիայի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2023 թվականի աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունը հայ պատանի շախմատիստների համար մեդալառատ էր։
Բրոնզե մեդալներ նվաճեցին նաև մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում` Ռոբերտ Փիլիպոսյանը, մինչև 18 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում` Ալեքս Սահակյանը։
Կայծակնային շախմատի առաջնությունն անցկացվում էր հունիսի 10-11-ը` 11 խաղափուլով։