Հունգարիան Չեխիայի և Լեհաստանի հետ կպաշտպանի Սլովակիայի օդային տարածքը. ԶԼՄ

Համապատասխան հռչակագիրն այսօր Վիշեգրադյան քառյակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել են Սլովակիայի, Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հունգարիան Չեխիայի և Լեհաստանի հետ միացել է Սլովակիայի օդային տարածքի պաշտպանության մասին պայմանագրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով teraz.sk պարբերականին։
2022 թվականի օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Սլովակիան Լեհաստանի և Չեխիայի հետ պայմանագիր է ստորագրել 2022 թվականի աշնանից երկրի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ։
Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիշտոֆ Սալաի–Բոբրովնիցկին սոցցանցի իր էջում նշել է, որ Հունգարիան «Չեխիայի և Լեհաստանի հետ միասին պաշտպանելու է Սլովակիայի օդային տարածքը սկսած հուլիսից, 1.5 տարի»։
Պորտալի տվյալներով` համապատասխան հռչակագիրն այսօր Վիշեգրադյան քառյակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել են Սլովակիայի, Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները։
ՀՀ կառավարությունն ընդունել է Սլովակիայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիրը