ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»,– ասված է Խաչատուրյանի ուղերձում։
Հունիսի 12-ին ՌԴ–ն նշում է պետական տոներից մեկը` Ռուսաստանի օրը: Սկզբնապես այն անվանում էին Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օր, իսկ 2002 թվականից՝ Ռուսաստանի օր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և դեսպան Սերգեյ Կոպիրկինին շնորհավորել Ռուսաստանի օրվա առթիվ։