ՀՀ նախագահն այցելել է ՌԴ դեսպանատուն

Սերգեյ Կոպիրկինն ու Վահագն Խաչատուրյանը
Վահագն Խաչատուրյանը մաղթանքներ է փոխանցել ռուս ժողովրդին և երկրի ղեկավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և դեսպան Սերգեյ Կոպիրկինին շնորհավորել Ռուսաստանի օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։
«ՀՀ նախագահը նաև շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է փոխանցել ռուս ժողովրդին և երկրի ղեկավարությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Սերգեյ Կոպիրկինն ու Վահագն Խաչատուրյանը
Հունիսի 12-ին ՌԴ–ն նշում է պետական տոներից մեկը` Ռուսաստանի օրը: Սկզբնապես այն անվանում էին Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օր, իսկ 2002 թվականից՝ Ռուսաստանի օր։
ՀՌՕ ռազմակայանում նշել են Ռուսաստանի օրը