Հանրության ընդհանուր բարեկեցությունը 2022 թ–ին ավելին եղավ, քան պլանավորել էինք. ֆիննախ

4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը դրական եզարակացություն տվեց 2022 թ. պետական բյուջեի կատարման ծրագրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Մեր հանրության ընդհանուր բարեկեցությունը կամ ՀՀ կառավարության կողմից տրվող ծառայությունների ծավալը 2022 թ–ին ավելին եղավ, քան պլանավորված էր։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այն ծախսերը, որոնք պետք է ՀՀ կառավարությունն աներ 2023 և 2024 թթ, դրանց մի մասը կարողացել է ավելի շուտ իրականացնել։ Դա էլ է ուրախալի, քանի որ վստահություն է տալիս, որ հետագա բյուջետային մեր պլանավորման ժամանակ մենք կարող ենք ավելի հավակնոտ ծրագրեր կազմել։ Մենք նաև ունենք կատարման կարողությունների ավելացում»,– ընդգծեց նախարարը։
Ըստ Վահե Հովհաննիսյանի` 2022 թ–ն բարեհաջող տարի էր նաև բյուջեի կատարման իմաստով, քանի որ տնտեսական աճը հնարավորություն տվեց ունենալ հավելյալ եկամուտներ և իրականացնել այնպիսի ծախսեր, որոնք կառավարության ծրագրի կատարման ընթացքն ավելի առաջ գցեցին։
2022–ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 187 %-ով. ֆինանսների նախարար
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամ դրական եզարակություն տվեց 2022 թ պետական բյուջեի կատրման ծրագրին։
Դեմ էր միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
2022 թ պետական բյուջեի կատարման ծրագիրը կներկայացվի ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։