Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 225-ի

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 156-ն են երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 225-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 9-ը հոսպիտալացված են, 119-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 156-ը երեխաներ են, 69-ը` մեծահասակ:
Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել