ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անձնակազմը մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Մեծ ամրոց» միավորման ռազմական ավանի հրապարակում հանդիսավոր հանրահավաք է անկացվել։ Հրամանատարության ներկայացուցիչները շնորհավորել են զինծառայողներին, քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչներին և ներկա հյուրերին։
Հանրահավաքն ավարտվել է ստորաբաժանումների հանդիսավոր երթով և ռազմական նվագախմբի կողմից շարային երգերի և քայլերթերի կատարմամբ։
Մշակութաժամանցային կենտրոնում կայացել է նաև տոնական համերգը, որի ժամանակ ՀՌՕ ռազմակայանի ստեղծագործական կոլեկտիվները կատարել են հայտնի երգեր, իսկ պարային խմբերը հյուրերին ներկայացրել են ռուսական ժողովրդական և պարահանդեսային պարեր։ Տոնական համերգին մասնակցել են «Յունարմիայի» սաները։