ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կմասնակցի 206 շախմատիստ։
Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան 2024 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը։