Գյումրու զարգացման համար աշխատանքային խումբ է ստեղծվում

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ Գյումրիի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այս մասին որոշում է հրապարակվել կառավարության պաշտոնական կայքէջում։
Աշխատանքային խումբը կազմված է 10 անդամից։ Խմբի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աշխատանքային խմբի կազմում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլք։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։
Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունը
Հավելենք, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Գյումրի-Կարս երկաթգծի հարցը, որի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: