Գերիների և անհետ կորածների ծնողներն ԱԺ–ում ներկայացրել են իրենց դիտարկումները

Գերիների և անհետ կորածների ծնողներն ԱԺ–ում ներկայացրել են իրենց դիտարկումները
Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն գործուն միջոցներ ձեռնարկել առկա խնդիրների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած կամ անհետ կորած զինծառայողների ծնողները Ազգային ժողովում խոսել են Գերիների, պատանդների և անհետ կորած անձնաց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի խնդիրների մասին։ Տեղեկությոնը հայտնում են ԱԺ-ից։
Քննարկումները եղել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և գերիների ու անհետ կորածների ծնողների միջև, հունիսի 12-ին։
«Հանդիպմանը պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները և դիտարկումները միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար։ Նրանք ակնկալում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավածությունը վերը նշված խնդիրների լուծմանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել ներկայացված խնդիրները լուծելու ուղղությամբ։
Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով
Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։ Մայիսի 27-ին Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։