ԱՄՆ-ն ընդլայնել է արտահանման վերահսկողության ենթակա ընկերությունների ցանկը

ԱՄՆ առևտրի նախարարություն
Արտահանման վերահսկողության ենթարկվողների ցանկում ավելացված ընկերությունների թվում կան նաև ավիացիայի ոլորտում գործող կազմակերպություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն արտահանման վերահսկողության միջոցներ է սահմանել Չինաստանի 31 ընկերության, ԱՄԷ-ի 5 և Մեծ Բրիտանիայի 2 իրավաբանական անձանց դեմ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարությանը։
«Նախարարությունը արտահանման վերահսկողության տակ գտնվող ընկերությունների ցանկին ավելացնում է 43 ընկերություն։ ԱՄՆ կառավարությունը դրանք ճանաչել է որպես միջազգային քաղաքականության կամ ԱՄՆ ազգային անվտանգության շահերի դեմ գործող»,-հայտնում է գերատեսչությունը։
Կառույցների ցանկում մեկական ընկերություն կա Քենիայից, Լաոսից, Մալայզիայից, Թաիլանդից և Սինգապուրից, չորսը՝ Պակիստանից։
Արտահանման վերահսկողության միջոցների ցանկում ավելացված ընկերությունների թվում ավիացիայի ոլորտում ներգրավված կազմակերպություններ կան։
Կիևին կհատկացվի ևս 375 մլն դոլարի ռազմական օգնություն. Կանադայի վարչապետը` Զելենսկուն