ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՆ–ի` հայկական կողմում տուժածներ չկան:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն հունիսի10-ին ականանետ էր կիրառել նաև Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։