Աբովյան քաղաքում խանութ է այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:49-ին: Այրվել է վագոն-տնակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գիշերը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել խանութներից մեկում։ Տեղեկութունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 12-ին, ժամը 03:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում գտնվող մթերային խանութում»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում. այրվել է խանութում պահեստավորած ապրանքը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է որպես խանութ շահագործվող վագոն-տնակում (մոտ 18 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:49-ին: Այրվել է վագոն-տնակը: