ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Երևանի քաղաքապետարանի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված բոլոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։
Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ։ Սակայն քաղաքային իշխանությունները հերթական մրցույթն են հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։
Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):