Ստամբուլի գործարանում բռնկված հրդեհն արդեն մեկ օր է` չի հաջողվում մարել. կադրեր

Թուրք հրշեջ
Այրվել է պլաստիկ և թղթե արտադրանքը։ Կրակն արդեն տարածվել է առնվազն 4 հարկի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարաններից մեկում արդեն 18 ժամից ավելի է` չի հաջողվում մարել բռնկած հրդեհը։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Նշվում է, որ ծխի քուլաները երեկ երևում էին հարևանությամբ գտնվող Աթաթուրքի անվան մարզադաշտից, որտեղ այդ օրը կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։
Հրդեհը տարածվել է մարզադաշտի մոտ գտնվող Իկիտելլի արդյունաբերական գոտում գտնվող 6 հարկանի գործարանի վերևի հարկը։
Շուրջ 1000 քմ մակերեսով շենքում պլաստիկ և թղթե արտադրանք է այրվել։
Օտարերկրյա 8 աշխատակից արգելափակված էին մնացել կրակի պատճառով, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել նրանց։
Միջադեպի հետևանքով փլուզվելէ շենքի մի մասը, կրակն արդեն տարածվել է առնվազն 4 հարկի վրա։