Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ու Դրամատիկական թատրոնը նոր տնօրեններ ունեն

Նոր ղեկավարները նշանակվել են 5 տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի և Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեններ են նշանակվել։ Այս որոշումները ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն է նշանակվել Կատրին Ղազարյանը։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արտաշես Մխիթարյանը»,– ասված է որոշումներում։
Ե՛վ Ղազարյանը, և՛ Մխիթարյանը մշակութային այս կենտրոնների տնօրեն են նշանակվել 5 տարի ժամկետով։