Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում. Արխիվային լուսանկար
ՌԴ խաղաղապահները նաև Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։