Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզմանը վնասվածք է ստացել. նա վերադարձել է Ռոստով

31-ամյա կիսապաշտպանը պետք է մասնակցեր Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով»,– ասված է հաղորդագրությունում։
Բայրամյանը հրավիրվել էր ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար։
Հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին` Լատվիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականը բաց մարզում է ունեցել Եվրո-2024-ի ընտրական փուլից առաջ. լուսանկարներ