ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոր մուլտիկոպտեր է փորձարկել, որը կարող է մինչև 7 կգ ընդհանուր քաշով զինամթերք տեղափոխել, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ Nessa անօդաչու թռչող սարքը կարող է 500 մ բարձրությունից արկեր նետել, ինչպես նաև միաժամանակ փոքր չափերի մինչև 10 տեսակի զինամթերք տեղափոխել և տարբեր օբյեկտներ խոցել։
Հրապարակման մեջ ասված է, որ ԻՀՊԿ-ի մասնագետների կողմից մուլտիկոպտերների մշակումը պայմանավորված է նրանով, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք Իսլամական պետության հյուսիս–արևմտյան և հարավ–արևելյան հատվածներում են գործում, որպես կանոն, տեղակայված են դժվարամատչելի շրջաններում, որոնց կարելի է հարվածներ հասցնել անօդաչուների օգնությամբ։