ԻՀՊԿ սպան սպանվել է Իրանի արևմուտքում հանցագործների հետ բախման ժամանակ. ԶԼՄ

Իրան. շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ աշխատանքներ են տարվում զինված հանցագործներին ձերբակալելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա Սաջադ Ամիրին սպանվել է երկրի արևմուտքում զինված տարրերի հետ բախման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Tasnim-ը, այս մասին ասել է Քերմանշահ նահանգի քաղաքական հարցերով փոխնահանգապետ Ալի Շաաբանին։
«Քերմանշահի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների և զինված հանցագործների միջև բախման հետևանքով սպանվել է Բասիջի սպաներից մեկը՝ Սաջադ Ամիրին», - ասել է նա։
Փոխնահանգապետը հավելել է, որ աշխատանքներ են տարվում զինված հանցագործներին բերման ենթարկելու ուղղությամբ։