ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանին` երկրում մոլեգնող անտառային հրդեհների առնչությամբ, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ է մահացել։ Տեղեկությունը նախարարությունը հայտնել է Twitter-ի պաշտոնական էջում։
«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների մասին լուրերից, որոնց հետևանքով մարդիկ են մահացել և շատերը տուժել են։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։
Հիշեցնենք, որ Ղազախստանի Աբայի շրջանի «Սեմեյ օրմանի» արգելոցի 14 աշխատակից մահացել է։ Վերջին տվյալներով` այրվել է ավելի քան 60 հազար հա տարածք։ Մարման աշխատանքներին ավելի քան 300 միավոր տեխնիկա է ներգրավված, ինչպես նաև մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։
Երկրի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը, ի հիշատակ մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով զոհվածների, հունիսի 12-ը սգո օր է հայտարարել։