ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում թեթև աթլետիկայի փոխանցումավազ կկայանա միավորման ստորաբաժանումների հավաքական թիմերի միջև։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ներկայացված կլինի ՀՌՕ 7 զինծառայողից բաղկացած մեկ թիմով, որոնցից յուրաքանչյուրը իրենց փուլում պետք է 600 մետր հեռավորություն հաղթահարեն։
Մրցումներն անցկացվելու են օլիմպիական համակարգով, լավագույն երկուսը կհանդիպեն եզրափակիչ մրցավազքում։ Մրցումների մրցանակակիրները կպարգևատրվեն հուշանվերներով, մեդալներով և գավաթներով։
Բացի այդ հեռու նետելու ու դիպուկությունը ստուգելու համար ձեռքի նռնակների նետման, հեռացատկերի և պարան քաշելու մրցումներ կանցկացվեն։