ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հաղթանակ է տարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ստեփանյանը F55 դասակարգումում մասնակցել է գնդի հրում և սկավառակի նետում վարժություններին։
Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Սարգիս Ստեփանյանը հաղթանակներ է տարել
«Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմամբ` 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում` զբաղեցնելով առաջին տեղերը։ Այս ցուցանիշով Սարգիս Ստեփանյանը լուծել է իր առջև դրված խնդիրը և անձնական ցուցանիշը ոչ միայն մոտեցրել «մուտքի նվազագույն ստանդարտ» վարկանիշին (Minimum entry standard F55 9,50 Paris 2023 World Para Athletics Championships, Paris 2024 Paralympic Games), այլև գերազանցել է այն»,– ասված է հաղորդագրությունում։
Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Սարգիս Ստեփանյանը հաղթանակներ է տարել
Ֆեդերացիայից վստահեցնում են, որ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն անարդար որոշումներ է կայացրել, ինչի հետևանքով մարզիկին խոչընդոտել են վարկանիշ ապահովող մրցումների մասնակցությունը: Ստացվում է, որ Հայաստանը զրկվել է վարկանիշից։
Նշենք, որ Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը մասնակցել է 15 երկրից 163 մարզիկ։