Արցախում ՊԲ ստորաբաժանումներ կրակ չեն բացել. Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում

Առաջնագիծ. Արցախ. Արխիվային լուսանկար
Արցախի ՊԲ–ն արդեն հայտնել է, որ Ադրբեջանի Պն- ն խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն կիկին ապատեղեկատվություն է տարածել` Արցախում ՊԲ ստորաբաժանումներ կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ` հունիսի 10–ին, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել էր հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։