2 պատանի հայ շախմատիստներ բրոնզե մեդալներ են նվաճել կայծակնային շախմատի առաջնությունում

Ալեքս Սահակյանը
Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը` 11 հնարավորից 8 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Ալեքս Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ այսօր ավարտվել է 2023 թվականի աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրը։
«Ալեքսը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Նա արագ շախմատի մրցաշարում էլ գրանցել էր 4-րդ տեղը»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյանն է դարձել բրոնզե մեդալակիր։
Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Հիշեցնենք, որ 6 խաղափուլ է եղել, ինչի արդյունքում կա 5 միավոր վաստակած 4 մասնակից` Ռոբերտ Փիլիպոսյան (Մ16 տղաներ), Բենիկ Ագասարով (Մ14 տղաներ), Մանվել Առաքելյան (Մ12 տղաներ) և Նարե Իսախանյան (Մ10 աղջիկներ):
Հաջող են հանդես եկել նաև մինչև 8 տարեկան շախմատիսները, որոնք վաստակել են 4.5 միավոր` Աշոտ Ավետիսյանը, Գևորգ Աղոյանը և Սոֆիա Բաղրամյանը։
Կայծակնային շախմատի առաջնությունն անցկացվում է հունիսի 10-11-ը` 11 խաղափուլով։
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել