ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Շվեդական Essity անձնական խնամքի միջոցների արտադրողը, որին պատկանում են Zewa, Libresse և Libero ապրանքանիշները, դադարեցնում է գործունեությունը ՌԴ տարածքում և վաճառում է իր բիզնեսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը։
«Հիգիենայի և առողջության բարելավման Essity ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ Essity-ն գնորդի հետ համաձայնագիր է ստորագրել (բիզնեսի վաճառքի մասին,– խմբ.), և հիմա գործարքը հավանության է արժանացել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականի երկրորդ եռամսյակում վերջնական դրամական միջոցների ստացումից հետո»,-հայտնել է ընկերությունը։
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Essity-ն ռուսական շուկայից իր հեռացումը սկսել էր դեռ անցյալ տարվա ապրիլից։
Essity-ն անձնական հիգիենայի ապրանքներ է արտադրում։ Դրանք վաճառվում են աշխարհի մոտ 150 երկրներում՝ TENA, Tork, JOBST, Leukoplast, Libero, Libresse, Lotus, Nosotras, Saba, Tempo, Vinda и Zewa ապրանքանիշներով։