ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի մարմնամարզիկներն առաջին մեդալները նվաճեցին։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել Նժույգ թափերի եզրափակիչում՝ վաստակելով 14, 766 միավոր։
Մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը` վերցնելով արծաթե մեդալ։
Մրցանակաբաշխության տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։