Վթար Արագածոտնում. կան տուժածներ, մեկը 5 ամսական երեխա է

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզում 32-ամյա Վարազդատ Գասպարյանը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով տուժաների մեջ կա նաև 5-ամսական երեխա։
«Վարորդը, նրա ուղևորներ 55-ամյա Ավետիք Գասպարյանը, 25-ամյա Լուսինե Կարապետյանը, 27-ամյա Սամվել Կարապետյանը տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ 5-ամսական Արմինե Կ․-ն, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-նշում է լրատվամիջոցը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քուչակ-Ապարան ճանապարհին BMW է այրվել. կան տուժածներ