Տվյալներ չկան․ Փաշինյանը հայտարարագրով չունի ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ թանկարժեք իր

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետի 2022 թվականի հայտարարագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն` նա չունի ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ որևէ թանկարժեք իր։ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Թեպետ հայտարարագրում տվյլաներ չկան անշարժ գույքի կամ թանկարժեք իրերի մասին, սակայն ներկայացված են դրամական շարժեր։
Փաշինյանը ստիպված է բացատրություն տալ, թե ինչու չի հայտարարագրել իր թանկարժեք ժամացույցը
Այսպես․ ՀՀ վարչապետը բանկերից մեկում ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, իսկ տարվա եկամուտները, ըստ հայտարագրի, գոյացել են աշխատավարձից՝ 12 մլն 837 հազար 503 դրամ։
Դրամական շարժերի վերաբերյալ հայտարարագրում նշված է նաև, որ 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներից մեկի վրա Փաշինյանն ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։
Իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրվել է 800 դոլար և 800 հազար դրամ։