Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին

Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները դեռ չեն կարող խոսել գազի միասնական շուկայի ստեղծման հարցում լուրջ արդյունքների մասին, բայց աշխատանքներն ընթանում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արզիբեկ Կոժոշևը։

«Ցավոք, մենք դեռ պարծենալու բան չունենք։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես հայտնի է, ատոմակայանի զարգացման ռազմավարությանը համապատասխան, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը պետք է ունենանք միասնական էներգետիկ շուկա, այդ թվում՝ գազի շուկա։ Այժմ աշխատանքներ են տարվում օրենսդրական բազայի ձևավորման ուղղությամբ», - ասել է Կոժոշևը։

Այս ուղղությամբ կան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս համաձայնեցված չեն, առաջին հերթին դա սակագնի ձևավորման հարցն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այժմ առանձին-առանձին աշխատում է եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի հետ։
««Հնգյակի» յուրաքանչյուր երկիրն իր շահերն ունի։ Գազի միասնական շուկա ստեղծելու համար կոնսենսուս է պետք։ Մենք այդ առումով մի քիչ տեղում դոփում ենք։ Բայց գործընթացը չի ավարտվում», - ավելացրեց Կոժոշևը։
ԵՏՀ գործառույթն այս իրավիճակում քննարկումների հարթակ կազմակերպելն է։ Հետագայում արդեն պետք է հենց ԵԱՏՄ պետությունները պայմանավորվեն։
Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները, երրորդ պետություններից և երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման ժամանակ միության երկրների փոխգործակցության կարգը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերին հասանելիության ապահովման սկզբունքները, միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները։
Պարենի հարցում ինքնաբավ ենք`3-րդ երկրից ներկրում ենք այն, ինչը մեզ մոտ չի աճում․ Միշուստին